Լեոն արդեն 10 տարի է ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ինչպես Պելեն. Էդմիլսոն

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» նախկին խաղացող Էդմիլսոնը խոսել է Լիոնել Մեսսի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի տարբերությունների մասին:

Էդմիլսոնը հայտնել է, որ ինքը դեռ այն ժամանակ է տեսել, որ Մեսսին նման չէ մյուսներին:

«Նա չափազանց խելացի տղա էր, ով տիրապետում էր այն որակներին, որը ես տեսնում էի շատ քչերի մեջ: Երբ ես տեղափոխվեցի այս ակումբ և տեսա 17-ամյա մի տղայի, որը մարզվում էր մեզ հետ և ինչպես էր վարվում գնդակի հետ…

Մեսսիին հաճախ համեմատում են այլ հիանալի խաղացողների հետ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր սերունդը: Բայց ե՞րբ է մի ֆուտբոլիստ կարողացել այսքան ժամանակ պահել այդպիսի խաղամակարդակ … Ահա թե ինչն է կարևոր: Լեոն արդեն 10 տարի է ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ինչպես Պելեն: Բայց մյուսները, ինչպես Մարադոնան, բարձր մակարդակով ելույթ ունեցան երեք-չորս տարի: Դա է տարբերությունը»,-նշել է նա:

Այս մասին հայտնում է Goal-ը:

Ամենաթարմ