Դիեգո Մարադոնա
Հավատարմության մելանը. Երբ Մարադոնան Ֆիդել Կաստրոյին ցույց տվեց նրա իսկ դիմանկարով դաջվածքը
2001 թվականին Հավանայում արված այս անկեղծ լուսանկարում ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան բարձրացնում է տաբատի փողքը՝ Ֆիդել Կաստրոյին ցույց տալով նրա իսկ դիմանկարով դաջվածքը իր ոտքին։
Թերի Բուչերը և Պիտեր Ռիդը վերհիշում են Մարադոնայի «Աստծո ձեռքը» գոլը
Անգլիայի հավաքականի նախկին խաղացողներ Թերի Բուչերն ու Պիտեր Ռիդը վերհիշել են 1986 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Դիեգո Մարադոնայի խփած սկանդալային գոլը։
Մեսին գերազանցեց Մարադոնայի ռեկորդը. Ֆուտբոլային լեգենդի ժառանգության շուրջ իրավական պայքարը թեժանում է
Լիոնել Մեսին գերազանցել է Դիեգո Մարադոնայի աշխարհի առաջնությունների ռեկորդը, մինչդեռ վերջինիս ժառանգության շուրջ իրավական վեճերը շարունակվում են։
Արգենտինացի երկրպագուները՝ Մարադոնայի «Աստծո ձեռքի» 40-ամյակի շեմին
Արգենտինայի հավաքականի՝ Ավստրիայի հետ 2026թ. Աշխարհի առաջնության խաղի օրը համընկել է Դիեգո Մարադոնայի լեգենդար «Աստծո ձեռքի» 40-ամյակի հետ։
Դիեգո Մարադոնայի «որդին» ձերբակալվել է Արգենտինայում թմրանյութերի շրջանառության համար
Սանտյագո Լարան, ով սխալմամբ պնդում էր, որ ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի որդին է, իր կենսաբանական հոր հետ ձերբակալվել է Արգենտինայում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Մարադոնայի վերջին ժամերը. Դատաբժշկական փորձաքննությունը բացահայտում է տանջանքը մահից առաջ
Դատաբժշկական փորձագետը բացահայտում է, որ Դիեգո Մարադոնան մահից առաջ 12 ժամ ցավ է ապրել՝ ընդգծելով հնարավոր բժշկական անփութությունը ընթացիկ դատավարության ընթացքում:
Արգենտինացի ֆուտբոլիստի դաջվածքը՝ նվիրված Մարադոնային (ԼՈւՍԱՆԿԱՐ)
2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում, մահացավ լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։ Նրա պատվին՝ Մարադոնայի գլխավորած «Խիմնասիա Լա Պլատայի» ֆուտբոլիստ Պատրիսիո Մոնտին նրան նվիրված դաջվածք է արել։ Այն շատ նման է ստացվել բնօրինակին ու տպավորել է շատերին։ Նշենք, որ Մարադոնան «Խիմնասիա Լա Պլատան» գլխավորել է 2019 թվականից։
Մարադոնան ամեն ամիս օգնություն է տրամադրել 50 ընտանիքի
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ամեն ամիս մոտ 10 միլիոն արգենտինական պեսո (մոտ 100 հազար եվրո) է տրամադրել մտերիմներին օգնելու համար: Նշվում է, որ գումարները Մարադոնայի հաշվից փոխանցվել են 50 ընտանիքներին օգնելու համար: Խոսքը Մարադոնայի բարեկամների, հարազատների՝ Արգենտինայում ու այլ երկրներում գտնվող ընտանիքների մասին է: Այժմ արգենտինացու հաշիվները սառեցվել են Արգենտինայի հարկային ծառայության կողմից, ինչը…
Նապոլիի մարզադաշտը կանվանափոխվի Մարադոնայի անունով
Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող «Սան Պաուլո» մարզադաշտը, որում իր խաղերն է անցկացնում «Նապոլին», կանվանափոխվի Դիեգո Մարադոնայի անունով։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մադժիստրիսը։ Վերջինս ասել է, որ մի շարք հիանալի գաղափարներ կային, բայց իրենք կանգ են առել «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանման վրա։ Նշենք, որ Մարադոնան 1984-ից 1991 թվականների ընթացքում հանդես…
Հայտնի է դարձել Մարադոնայի մահվան պատճառը
Դիեգո Մարադոնային դիահերձելուց բժիշկներին պարզ է դարձել, որ լեգենդար ֆուտբոլիստի մահվան պատճառ է հանդիսացել սրտի քրոնիկական անբավարարության հետևանքով առաջացած թոքի սուր այտուցից։ Այս մասին հայտնում է Vesti-ն։ Նշվում է, որ հայտնաբերվել է նաև սրտի խոռոչների լայնացում։ Ըստ աղբյուրի՝ Մարադոնայի սիրտը մոտ 2 անգամ ավելի մեծ էր, քան պետք է լիներ սովորականում։
Մարադոնայի վերջին զբոսանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
AS պարբերականը հրապարակել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի վերջին զբոսանքից տեսանյութ։ Այնտեղ երևում է, որ Մարադոնան զբոսնում է 2 տղամարդկանց ուղեկցությամբ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային լեգենդը կյանքին հրաժեշտ տվեց նոյեմբերի 25-ին։
Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ բախումներ են եղել
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել՝ օրերս մահացած Դիեգո Մարադոնայի հրաժեշտի արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է TN24 հեռուստաալիքը։ Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել է, որ Մարադոնային հրաժեշտ տալու ժամանակը կրճատվել է ու շատերը դուրս են մնացել հիմնական հերթից։ Նշվում է, որ ոստիկանությունը օգտագործել է ռետինե փամփուշտներ։ Կան տուժածներ։
Կապարոսի գրառումը՝ Մարադոնայի մահվան կապակցությամբ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը։ «Շնորհակալություն ֆուտբոլային ձեր խաղի, կախարդանքի և ամենի համար, ինչ արել եք մեր սիրելի մարզաձևի համար, որտեղ դուք Աստված եք», – գրել է Կապարոսը։ Նա նշել է, որ Մարադոնան լեգենդ էր ու այսուհետ կլինի հավերժ։ Gracias por…














