Ֆուտզալ․ Լեոն հաղթեց 5-րդ տարին անընդմեջ

«Լեոն» եզրափակիչ երկրորդ խաղում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող:

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ եզրափակիչ խաղի ընթացքում գործող չեմպիոնը զիջում էր 0-2, այնուհետև` 2-3 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվը (3-3): Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին մրցավարը նշանակեց 6-մետրանոց հարված «Լեոյի» օգտին: Սարո Գալստյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4-3: Այսպիսով, «Լեոն» 5-րդ տարին անընդմեջ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն:

Ավելի վաղ «Լուսառատը» 5-4 հաշվով հաղթեց ՀՊՏՀ-ին և 3 խաղերի արդյունքում հաղթող դուրս գալով այս զույգում՝ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Ամենաթարմ