Վրաստանում քվեարկության ու ձայների հաշվարկի նոր տեխնոլոգիա են փորձարկելու

Ամենադիտվածներ

image (2)

Վրաստանում ընթանում են ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներ։

Հարևան երկրում քննարկվում են էլեկտրոնային տարբերակով քվեարկության ու ձայների հաշվարկի նոր տեխնոլոգիայի և կենսաչափական նույնականացման տեխնոլոգիայի ներդրման հարցերը։

Այս մասին հայտնում է Sputnik-ը։

Ընդ որում՝ այս գործընթացն իրականացնում են իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ։ Կողմերը ստեղծելու են համատեղ աշխատանքային խմբեր, որոնք էլ պետք է զբաղվեն վերոնշված ու ընտրական բարեփոխումների այլ հարցերով։

Ամենաթարմ