Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշումը չի փոփոխվել․ Կանադայի ԱԳՆ ղեկավար

Հրապարակող՝

Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշումը չի փոփոխվել․ Կանադայի ԱԳՆ ղեկավար

Ամենադիտվածներ

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Կանադայի Հայկական ազգային հանձնաժողովին (ANCC) ուղղված նամակում պարզաբանել է երկրի դիրքորոշումը Արցախի հարցում։

Հանձնաժողովը հայտնում է, որ Twitter-ում դիվանագիտական անպատասխանատու և միակողմանի գրառման, որը հրապարակել է Անկարայում Կանադայի դեսպանությունը՝ Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո, նախարարը հայտարարել է, որ Կանադան լիակատար աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, հակամարտության խաղաղ կարգավորումը և ինքնորոշման սկզբունքը։ Նրա խոսքերով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցով մեր վաղեմի դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը նշել է, որ Կանադան համաձայն է Մինսկի խմբի հետ, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և ցանկացած բանաձեւ պետք է նկատի ունենա Հելսինկյան եզրափակիչ դրույթը

«Կանադայի դիրքորոշումը նախկինի պես հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վճռական և  հետևողական գործունեության վրա, որն ուղղված է բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելուն, և մեր դիրքորոշումը չի կանխորոշում այդ գործընթացի ելքը»,- իր նամակում նշել է Կանադայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ANCC-ը նամակ էր հղել Կանադայի ԱԳՆ ղեկավարին և լուրջ մտահոգություն հայտնել Անկարայում Կանադայի դեսպանության Twitter-յան գրառման առնչությամբ։ Իր թվիթերում Կանադայի դեսպանությունը աջակցություն էր հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» և չէր ճանաչել Արցախում անցկացված ազատ և արդար ընտրությունները։

Աղբյուրը՝ ANCC․

Ամենաթարմ