Daily Express-ի հաղորդմամբ՝ «Բորնմութի» կիսապաշտպան Դևիդ Բրուքսի տրանսֆերով հետաքրքրված է «Լեսթերը»։
23-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը: «Բորնմութը» պատրաստ է բանակցություններ սկսել «Լեսթերի» հետ ֆուտբոլսիտի տրանսֆերի շուրջ։
Բրենդան Ռոջերսը ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Բրուքսին, ով «Բորնմութի» առանցքային խաղացողներից մեկն է։
Դևիդ Բրուքսը ավարտված մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:

