Սպորտ

Լևանդովսկիից հետո «Բորուսիան» նման կարգի հարձակվող չի ունեցել․ Ռոյսը՝ Հալանդի մասին

Հալանդի համար թիմին ադապտացվելը շատ հեշտ կլինի։ Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի մասին։

«Հալանդը շատ բաց մարդ է: Հիմա նրա գլխավոր խնդիրը մարզավիճակ հավաքելն է»,-ասել է Ռոյսը։

Նրա խոսքով՝ Հալանդը կարող է նոր թարմություն հաղորդել թիմին:

«Կարծում եմ՝ Լևանդովսկիից հետո «Բորուսիան» նման կարգի հարձակվող չի ունեցել: Մենք պետք է կարողանանք նրա ուժեղ կողմերն օգտագործել»,-ասել է Ռոյսը:

Հիշեցնենք, որ Հալանդը «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվեց գերմանական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում Հալանդը 28 գոլ է հեղինակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ