Լևանդովսկին Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում արդեն 3-րդն է

Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» 6:1 հաշվով կարողացել է հաղթել «Վերդերին»։ Հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին:

Լեհ ֆուտբոլիստը խփեց Բունդեսլիգայում իր 220-րդ գոլը ու առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 3-րդ հորիզոնական։

Լևանդովսկին այս պահին հետ է մնում միայն Կլաուս Ֆիշերից (268) և Գերդ Մյուլերից (365):

Ամենաթարմ