Լևանդովսկին առաջ է բոլորից․ նա շրջանցեց Մեսսիին ու Ռոնալդուին

Ամենադիտվածներ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է փայլել խաղադաշտում ու գրանցել նոր ռեկորդներ։

Գոլահարին հաջողվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ, որով նա գերազանցել է ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսիին ու ՄՅՈւ-ից Կրիշտիանու Ռոնալդուին։

Այս մասին հայտնում է ՉԼ-ի Twitter-ի էջը։

Բանն այն է, որ Լևանդովսկին դարձել է ՉԼ-ում 100 խաղերի ընթացքում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։

Մեսսին 100 խաղում խփել է 77, Ռոնալդուն՝ 64, իսկ Լևանդովսկին՝ 81 գնդակ։

Ամենաթարմ