Մամուլում այժմ ակտիվ շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ «Ռեալը» ամեն կերպ փորձում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես նշում է Get French Football News-ը, ֆրանսիական ակումբն արդեն փոխարինող է փնտրում Մբապեի համար, եթե վերջինս հեռանա։
Այս նպատակով ՊՍԺ-ի ղեկավարությունը հանդիպում է ունեցել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են լեհ ֆուտբոլիստի տեղափոխման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» 160 միլիոն է առաջարկել ՊՍԺ-ին Մբապեի համար, բայց ֆրանսիական ակումբը մերժել է «Ռեալին»։

