Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանում կայացած Օլգա Ռիպակովայի անվան միջազգային մրցաշարում Աղասյանը տղամարդկանց եռացատկում գրանցել է 16.63 արդյունք և գրավել առաջին տեղը:
Սա Լևոնի լավագույն արդյունքն է ամբողջ կարիերայի ընթացքում:
«Ընդհանուր առմամբ լավ մասնակցություն ունեցա, սակայն գիտեմ, որ կարող եմ ավելին անել: Հիմա ավելի մեծ աշխատանք պետք է կատարել՝ նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղասյանը:
Աղասյանն այժմ լրացրել է Եվրոպայի առաջնության վարկանիշ: