Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը կմասնակցի Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին:
Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր:
Տատա Սթիլ մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են լինելու Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան և Վիդիթ Գուջրաթին:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախամտի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։