Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանն անվստահության քվե հայտնելու և դրանից հետո վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանների մասին, երբ Բրյուսելի հետ համաձայնեցվի Brexit-ի նոր հետաձգումը: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական ընդդիմության առաջնորդի նամակը, որը նա հղել Է այն պահպանողական պատգամավորներին, որոնք դեմ են առանց համաձայնագրի Brexit-ից:
«Այս կառավարությունն առանց գործարքի դուրս գալու սցենարի իրականացման մանդատ չունի։ Ուստի ես մտադիր եմ անվստահության քվե հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ մենք համոզված լինենք հաջողության հարցում»,- ասված է Քորբինի նամակում:
Նա գրել է, որ կձգտի հասնել Համայնքների պալատի վստահությանը բացառապես ժամանակավոր կառավարություն կազմելու համար՝ ընդհանուր ընտրությունների անցկացման և դրա համար անհրաժեշտ 50-րդ հոդվածի երկարաձգման նպատակով:
Քորբինը նաև հայտարարել է, որ լեյբորիստներն ապագա ընտրարշավի ընթացքում կքարոզեն Եվրամիությանն անդամակցության նպատակահարմարության հարցի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման օգտին։
