Հունիսի 29-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման և Քաղաքական խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ Գևորգ Գորգիսյանը կառավարման խորհրդի անդամների ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է կուսակցության փոխնախագահ։
- ԼՀԿ-ն ընտրապայքարում 3-րդ տեղում է․ Մարուքյան
- Խաչատրյանը բացատրել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ-ի ընտրացուցակում
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են կայացվել կուսակցական մարմինների և տարածքային կառույցների հետագա գործունեության, կուսակցության անելիքների վերաբերյալ»։
