«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս պահին ընտրապայքարում ընթանում է 3-րդ հորիզոնականում։
Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, որ ակնկալում են կրկին խորհրդարանում լինել երրորդ քաղաքական ուժը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն հետընտրական գործընթացներում փողոց դուրս կգա միայն այն դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն, կամ էլ երկրում արհավիրք տեղի ունենա։
