ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց արտահերթ ընտրությունների մասին։
Նա ասաց, որ Խորհրդարանի լուծարումից հետո ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի։ Սիմոնյանի խոսքով՝ նրանք պատրաստ են հուշագիր կամ հայտարարություն ստորագրել այդ մասին ու գնալ արտահերթ ընտրությունների։
Պատգամավորն ասաց, որ քննարկման վերաբերյալ առաջարկ խմբակցությունը դեռևս չի ստացել։
