Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին, որի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները:
Ըստ Aztagdaily-ի` դեսպան Աթաբեկյանը Կիտանյանին է ներկայացրել Լիբանանում իր որդեգրելիք գործելաոճը` զբոսաշրջության բնագավառում երկկողմ գործակցությունն աշխուժացնելու առումով:
Ընդարձակ քննարկում է կայացել նաև Լիբանան-Հայաստան երկկողմ գործակցությունն ամրապնդելու հեռանկարների մասին: