Ավետիս Կիտանյան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ավետիս Կիտանյանին զբոսաշրջության ոլորտում հայ-լիբանանյան կապերն ամրապնդելու և զարգացնելու հետևողական ջանքերի, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստելու պատրաստակամության համար։ Տիգրան Խաչատրյանը Լիբանանի զբոսաշրջության նախարարին ծանոթացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում իրականացվող աշխատանքներին և նախանշված ծրագրերին, խոսել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների…
Լիբանանի դաշնակցական նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին, որի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները: Ըստ Aztagdaily-ի` դեսպան Աթաբեկյանը Կիտանյանին է ներկայացրել Լիբանանում իր որդեգրելիք գործելաոճը` զբոսաշրջության բնագավառում երկկողմ գործակցությունն աշխուժացնելու առումով: Ընդարձակ քննարկում է կայացել նաև Լիբանան-Հայաստան երկկողմ գործակցությունն ամրապնդելու հեռանկարների մասին:


