Աշխարհ
14:20 27/04/2020

Լիբինանանում համաճարակի ֆոնին քաղաքացիները փողոց են դուրս եկել և բողոքի ակցիաներ են իրականացնում

Լիբանանի բնակիչները անտեսել են կառավարության սահմանած մեկուսացման ռեժիմը և արգելափակել են մի շարք փողոցներ՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից: Սրա մասին հայտնում է The Guardian-ը։

Ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներ են եղել: Վերջիններս հաջողացրել են ցուցարարներին դուրս հանել փողոցներին և վերաբացել ճանապարհները։ Ընդհանուր առմամբ՝ վեց մարդ է վիրավորվել բախումներից:

Լիբանանում 1975-1990թթ. քաղացիական պատերազմից ի վեր սա ամենալուրջ տնտեսական ճգնաժամն է, որը տեղի է ունենում Լիբանանում: Աղքատության մակարդակը բարձրացել է 45%-ի, իսկ տնտեսական անկումն այս տարի, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, հնարավոր է հասնի 12%-ի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ