fbpx
Աշխարհ

Լիբանանը չի մասնակցի ԱՄՆ-ի կազմակերպած մերձավորարևելյան համաժողովին

Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին: Այդ մասին հունիսի 12-ին CNN հեռուստաալիքին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը:

«Մենք կգերադասեինք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան հաշտության պլանի մասին, սակայն մինչ օրս մեզ ոչինչ հայտնի չէ դրա մասին»,- ասել է Լիբանանի նախարարը:

Նրա խոսքով՝ Բեյրութն այդ համաժողովին մասնակցելուց ձեռնպահ է մնում «ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ ներկա չեն լինի պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հայտարարել են Մանամայի սեմինարը բոյկոտելու մասին»:

The Daily Star թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մանամայում հնչեցնել մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման՝ այսպես կոչված դարի գործարքի տնտեսական մասը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ