Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի ղեկավարությամբ հայտարարել է, որ Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիի Միթիգա օդանավակայանի երկնքում ոչնչացրել է թուրքական անօդաչուներ: Անօդաչուների ոչնչացումը հանգեցրել է օդանավակայանի ավիահաղորդակցության դադարեցմանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Մեր կործանիչները գրոհել են թուրքական անօդաչու թռչող սարքի վրա դրա թռիչքի ժամանակ և այն ոչնչացրել են Միթիգա օդանավակայանի թռիչքուղու զինվորական մասում»,- նշված է ֆեյսբուքյան էջում ԼԱԲ-ի տարածված հաղորդագրության մեջ:
Բանակը պնդում է, որ այս անօդաչուն պատրաստված էր իր դիրքերին հարվածներ հասցնելու համար: