Լիբիայում շարունակվում են բախումները ազգային համաձայնության կառավարության ուժերի և գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA)միջև: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Իրադարձությունները լուսաբանելու համար Լիբիա մեկնած թուրքական Habertürk հեռուստաընկերության լրագրողների և օպերատորների խումբը շփման գծում հայտնվել է զինված հարձակումների թիրախում:
Հրթիռակոծվել է թուրք լրագրողներին սպասարկող փոխադրամիջոցը: Habertürk-ի լրագրող Մեհմեթ Աքիֆ Էրսոյը և օպերատոր Հասան Դյոնմեզը մարմնական վնասվածքներ են ստացել: Հրթիռակոծության պահն արձանագրել է տեսախցիկը: Հարձակման հեղինակները դեռևս հայտնի չեն:

