Լիբիայում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու գտնվող Թաջուրա քաղաքում միգրանտների պահման կենտրոնին ավիահարված է հասցվել։ Պատահարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Տուժել է առնվազն 80 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալությունը տվյալներով՝ Լիբիան դեպի Եվրոպա ձգտող աֆրիկացի և արաբ միգրանտների համար մեկնման կետ է։

Սա ամենամեծ զոհերով դեպքն է Տրիպոլիի վրա գեներալ Հաֆթարի ուժերի՝ Լիբիայի ազգային բանակի գրոհից ի վեր։ Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչները հերքել են այդ միջադեպին իրենց մասնակցությունը, չնայած դեռևս երկուշաբթի հրամանատարությունը հայտարարել էր այդ շրջանում զանգվածային ավիահարվածների մեկնարկի մասին։

Ամենաթարմ