Լիլիթ Պողոսյանը վարկանիշային մրցաշարերի կմասնակցի մինչև Մինսկի Եվրոպական խաղերը

Հրապարակող՝

Լիլիթ Պողոսյանը վարկանիշային մրցաշարերի կմասնակցի մինչև Մինսկի Եվրոպական խաղերը

Ամենադիտվածներ

Հունիսին Մինսկում անցկացվելիք եվրոպական մարզական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարի մասնակիցների ցանկում, ամենայն հավանականությամբ, տեղ կունենա նաև Լիլիթ Պողոսյանը:

Նա այժմ աշխարհի 1000 բադմինթոնիստուհիների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 235-րդ հորիզոնականը:

Հայ մարզուհին լավ է սկսել Իրանի Կարաջ քաղաքի միջազգային մրցաշարը:

Մեկնարկում հաղթելով /21 : 18 և 21 : 17/ տանտիրուհիների առաջատարին, նա մտել է 1/16 եզրափակիչ:
Հաջող էր նաև երկրորդ փուլում ինդոնեզացի մարզուհու հետ պայքարի սկիզբը: Բայց երևանցին ոտքի վնասվածք ստացավ և բժիշկների պահանջով դադարեցրեց մրցելույթը:

Հայ մարզուհին այժմ ապաքինվում է և նպատակ ունի հանդես գալ փետրվարի 28-ին Սլովակիայի Տրենշին քաղաքում սկսվող վարկանիշային մրցաշարում:

Ի դեպ, միավորներ տվող մրցաշարերը շարունակական են: Այսպես, մարտի 7-ին` Պորտուգալիայում, նույն ամսի 16-ին ` Շվեյցարիայում և այդպես, մինչև Մինսկի ստուգատեսը, նշանակված են վարկանիշային մրցումներ:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ