fbpx
Արցախ

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում է։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Լին Թրեյսին կոչ է արել միջադեպերի և բռնությունների վերացմանը՝ կարևորություն տալով պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորմանը։

Դեսպանը ընդգծել է, որ այս խնդիրների լուծումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում։ Վտանգվում է նրանց անվտանգությունն ու ապահովությունը, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ