Քաղաքականություն

Կոչ ենք անում՝ այսօր 13:00-ին լինել Ազատության հրապարակում

«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում՝ այսօր 13:00-ին լինել Ազատության հրապարակում և մեր դիրքորոշումն արտահայտենք Հայաստանին դավաճանաբար վերաբերվող ՀԱՊԿ-ի մասին, ինչպես նաև ներկայացնենք մեր հանրային պահանջը ՀՀ իշխանություններից՝ դադարեցնելու ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը։

Ադրբեջանի հարձակումը ՀՀ վրա, ըստ պայմանագրի, հարձակում էր նաև ՀԱՊԿ-ի վրա։ Սակայն, քանի որ կրավորական դիրք ընդունեցին անդամ երկրների ղեկավարները, ցույց տվեցին իրենց հովանավորությունը Ադրբեջանի ագրեսիային։ Իսկ գալով Հայաստան և ընդունվելով ՀՀ իշխանությունների կողմից, ցավալիորեն, դա լեգիտիմացնում է իրենց ոչ պայմանագրային վարմունքը, սակայն մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ հանկարծ որևէ թուղթ ստորագրեն, որևէ հայտարարություն անեն, որով նաև կարող է լեգիտիմացնեն Ադրբեջանի ագրեսիան։

Հետևաբար այս իրավիճակում որպես ՀՀ քաղաքացիներ պարտավոր ենք բարձրացնել մեր ձայնը, պնդել, որ Հայաստանն ազատ և անկախ պետություն է, ինչպես նաև պահանջել իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ Հայաստանին, Արցախին ու ՀՀ շահերին վնաս տվող, դավադրություններ կազմակերպող միավորից։

Հավելենք, որ մեր նախաձեռնությանը մասնակից և աջակից են դարձել տարբեր քաղաքական կուսակցություններ, հասարական և քաղաական գործիչներ, հանրային դեմքեր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ