fbpx
Աշխարհ

Լիոնում պայթյուն է տեղի ունեցել․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում հայտնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրից տեսահոլովակը:

Կադրերում երևում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապ օգնությունն ու հրշեջները: Տեղի ունեցող իրադարձություններին հետևում են անցորդները: Հարակից տարածքը շրջապատել են: Տեղական իշխանությունները կոչ են անում խուսափել այցելություններից քաղաքի այդ շրջանում:

https://youtu.be/9eBkEnQDUBk

Նշենք, որ պայթյունը որոտացել է ուրբաթ երեկոյան Վիկտոր Հյուգո և Սալ փողոցների խաչմերուկում գտնվող հացի փռի մոտակայքում: ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխա: Նրանք ծանր վնասվածքներ չեն ստացել:

Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառը ականապատ կապոցն էր: Դատախազությունը սկսել է հետաքննությունը «Կանխամտածված սպանության փորձ» հոդվածի շրջանակներում: Տեսախցիկները գրանցել են, որ անհայտ անձը հացի փռի մոտ հեծանիվով անցնելիս նետել է կապոց, որն այնուհետև պայթել է: Ոստիկանությունը հետաքննում է այդ տղամարդուն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ