fbpx
Աշխարհ

Լիտվան Ուկրաինային է հանձնել ռազմական օգնության նոր խմբաքանակ

Լիտվան Ուկրաինային է հանձնել ռազմական օգնության նոր խմբաքանակ, տեղեկացվել է Լիտվայի ՊՆ Х սոցցանցի միկրոբլոգում։

Հաղորդման համաձայն՝ ռազմական օգնության նոր փաթեթում կան սարքավորումներ լոգիստիկայի համար, զինամթերքներ, նոութբուքեր եւ այլն։

«Մեր աջակցությունը անսասան է, մեր վճռականությունը՝ հստակ. Ուկրաինան կհաղթի, որովհետեւ ազատությունը միշտ հաղթում է։ Միասին, մինչ հաղթանակ»,- նշված է Լիտվայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ