fbpx
Աշխարհ

Ուկրաինայի գլխավոր դատախազը հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հորդորել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ակտիվների նկատմամբ՝  երկրում սահմանված ռազմական դրության ընթացքում, հայտնում է УНН-ն:

«Ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդի որոշում ընդունել՝ երկրի  տարածքում եղած Ռուսաստանի ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ», – հայտարարել է գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ «ոչ մեկ որևէ բիզնես չի խլի», իսկ պատժամիջոցների մասին օրենքը ենթադրում է «մարդուն պատկանող սեփականության տնօրինման ու օգտագործման իրավունքի ժամանակավոր սահմանափակում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ