Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նկարում պատկերված սովետական տանկը գրոհում է Վիլնյուսի հեռուստաաշտարակը պաշտպանող ցուցարարներին:
Պատմության մեջ այս օրը՝ 1991թ. հունվարի 13-ին, Լիտվայում տեղի ունեցան Վիլնյուսի հայտնի ողբերգական դեպքերը: ԽՍՀՄ իշխանությունն ամեն կերպ այդ շրջանում ձգտում էր ճնշել Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախական նկրտումները: Այդ նպատակով արդեն հունվարի 12-ի երեկոյան դեռևս հունվար ամսվա սկզբներից Լիտվա ներխուժած սովետական զորամիավորումները Վիլնյուսում գրավեցին ներքին գործերի նախարարության շենքը, իսկ ավելի ուշ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը շարժվեցին դեպի Վիլնյուսի հեռուստաաշտարակ:
Չնայած ուշ ժամին՝ լիտվացիները դուրս եկան փողոցներ: Անզեն լիտվացիները, որոնք փողոցներում էին սեփական երկրի անկախության համար, կանգնեցին սովետական տանկերի առջև: Սովետական զինուժի՝ գլխավորապես Ալֆա ջոկատի իրականացրած սպանդի արդյունքում 13 քաղաքացի զոհվեց:
Ողբերգությունից հետո միջազգային հանրությունը խստորեն դատապարտեց սովետական զինուժի վայրագությունները: Բալթյան 3 երկրների ղեկավարներ Վ. Լանդսբերգիսը, Ա. Գորբունովը, Անռոլդ Ռյուիտելը, ինչպես նաև Բորիս Ելցինը հրապարակեցին ՄԱԿ-ին ուղղված հայտարարությունը, որտեղ խստորեն դատապարտվում էր Լիտվայի հանդեպ ԽՍՀՄ պահվածքը:
Լոնդոնում Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց հրապարակեց, որը նվիրված էր հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես, հեռուստաաշատարակի մոտ տեղի ունեցած ցուցարարների սպանություններին»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2748808888501701&set=a.501083209940958&type=3&theater