fbpx
Սպորտ

Լիվերպուլի դարպասապահը վնասվածք է ստացել

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպման 79-րդ րոպեին վնասվածք է ստացել «կարմիրների» դարպասապահ Էլիսոն Բեկերը, որին փոխարինել է Վիտեսսլավ Յարոսը։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 31-ամյա դարպասապահը, հնարավոր է, ազդրի վնասվածք է ստացել, և անգլիական ակումբի բժիշկները ներկայում գնահատում են ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը:

2024/2025 մրցաշրջանում Ալիսոն Բեքերը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է յոթ հանդիպման և դրանցից չորսն ավարտել առանց գոլ բաց թողնելու։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ