fbpx
Սպորտ

Լիվերպուլը հետաքրքրված է Մաունթով և կարող է գնել նրան ամռանը

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթով։

Լոնդոնյան ակումբն իր հերթին մտավախություն ունի, որ մերսիսայդցիները կփորձեն գնել Մաունթն ամռանը, հայտնում է The Guardian-ը։ Այդ կապակցությամբ «Չելսին» ակտիվացնում է ջանքերը՝ 24-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու համար:

Մաունթի պայմանագրի ավարտին մնացել է 18 ամիս: «Չելսին» չէր ցանկանա կորցնել խաղացողին և հատկապես նրան չտալ մրցակցին։ Ակումբը լավատեսորեն է տրամադրված կիսապաշտպանին մնալու հարցում համոզելու հարցում։

Միաժամանակ Մաունթի աշխատավարձը կազմում է շաբաթական ընդամենը 75 հազար ֆունտ ստերլինգ՝ ամենացածրներից մեկը Չելսիում։ Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը ցանկանում է, որ «Չելսին» ապացուցի, որ գնահատում է իրեն: Լոնդոնցիները պատրաստ են բարձրացնել նրա աշխատավարձը, բայց ողջամիտ սահմաններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ