fbpx
Սպորտ

Լիվերպուլը կկնքի ԱՊԼ պատմության ամենաշահավետ գործարքը

«Լիվերպուլը» մոտ է նոր հովանավորչական պայմանագրի կնքմանը, որը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշահավետը: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Այժմ «Բարսելոնան» ամենաշատ գումարն է ստանում հովանավորչական գործարքներից։ Այն տարեկան կազմում է մոտ 109 միլիոն եվրո։

Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը վաստակում է 82 միլիոն եվրո՝ Adidas-ի հետ համագործակցելով, սակայն առաջիկայում «Լիվերպուլը» կդառնա այդ ցուցանիշով նոր առաջատարը:

«Լիվերպուլը» արդեն 5-րդ տարին է՝ համագործակցում է New Balance-ի հետ՝ ստանալով տարեկան 50 միլիոն եվրո, սակայն արդեն 2020/21 մրցաշրջանից անգլիական ակումբը կարող է համագործակցություն սկսել Nike-ի հետ, որն ամենամոտն է «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուն:

Ակնկալվում է, որ նոր գործարքը ռեկորդային կլինի ԱՊԼ-ի պատմության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ