Լիվերպուլը նոր ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում՝ հաղթելով Բարնլիին

Ամենադիտվածներ

«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 4-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։ Անգլիական ակումբը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում ու վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ինչպես փոխանցում է Opta-ն, «Լիվերպուլը» իր պատմության մեջ առաջին անգամ 13 անընդմեջ հաղթանակ է տոնել ԱՊԼ-ում։ Յուրգեն Կլոպի թիմը նախորդ մրցաշրջանի վերջին 9 խաղում ևս երեք միավոր էր վաստակել։ Նախկինում նման բան հաջողվել է միայն «Տոտենհեմին» 1960 թվականին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Լիվերպուլը» մեկ միավորով հետ մնաց «Մանչեսթեր Սիթիից» ու կրկին չկարողացավ հռչակվել Անգլիայի չեմպիոն։ Փոխարենը «ՄՅՈՒ»-ն հաղթեց Չեմպիոնների լիգայում։

«Լիվերպուլը» առաջնության մեկնարկում հաղթել է «Նորվիչին», «Սաութհեմփթոնին», «Արսենալին» և «Բարնլիին»։

Ամենաթարմ