Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 հանդիպում՝ պարտվելով Անգլիայի (0:2) եւ Շվեցարիայի (0:2) թիմերին:
Հայ վոլեյբոլիստները խմբում գրավել են երրորդ տեղը եւ վաստակել 48 վարկանիշային միավոր:
Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի ժամանել մրցաշարին:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։