Աշխարհ

Լոնդոնի ամենահարուստ բնակիչը Ռուսաստանից է

Forbes հանդեսի փորձագետներն աշխարհի ամենահարուստ մարդկանց նոր գլոբալ վարկանիշի հիման վրա հաշվել են, թե որ քաղաքներում են առավել մեծ թվով միլիարդատերեր ապրում, ինչպես նաև նշել են այդ քաղաքների ամենահարուստ բնակիչներին: Լոնդոնում, որտեղ ապրում Է 226 մլրդ դոլար միագումար կարողություն ունեցող 55 միլիարդատեր, ամենահարուստ բնակիչը դարձել է ռուսաստանցի, «Ալֆա-գրուպ»-ի համասեփականատեր՝ Միխայիլ Ֆրիդմանը: Նրա կարողությունը գնահատվում Է 15 մլրդ դոլար:

Ֆրիդմանն ամենահարուստ լոնդոնցին է ճանաչվել առաջին անգամ: Մինչ այդ մի քանի տարի շարունակ այդ կոչումը պահպանում էր ԽՍՀՄ-ից սերված, Access Industries-ի սեփականատեր Լեոնարդ Բլավատնիկը: Այժմ Forbes-ը որպես Բլավատնիկի մշտական բնակության վայր է նշում Նյու Յորքը: Հանդեսը նաեւ հայտնում է, որ այն քաղաքների առաջին եռյակում, որտեղ ամենամեծ թվով միլիարդատերերն են ապրում, հաստատուն տեղ է զբաղեցնում Մոսկվան:

2019 թվականին Forbes-ը Ռուսաստանի մայրաքաղաքում գտել է 71 միլիարդատիրոջ, որոնցից ամենահարուստը «Նովատեկ» ընկերության վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնն է: 2019 թվականի վարկանիշում այդ ցուցանիշով Մոսկվային գերազանցել են միայն Նյու Յորքը և Հոնկոնգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ