Մեծ Բրիտանիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելիչ միջոցառումները. այսուհետև չի թույլատրվում երրորդ երկրներում վերամշակված ռուսական ոսկի պարունակող արտադրանքի ներմուծումը երկիր:
Նոյեմբերի 2-ին հաղորդվում Է Միացյալ Թագավորության կառավարության կայքում: «Ընդլայնվում են գործող արգելքները ոսկու ներմուծման ու ձեռքբերման և այն լրացուցիչ ծառայությունների համար, որոնք կապված են երրորդ երկրներում վերամշակված ոսկու հետ և պարունակում են ռուսական ոսկի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մեծ Բրիտանիան արգելել է Ռուսաստանից ներմուծել ոսկյա զարդեր, բացառությամբ անձնական օգտագործման նպատակներով դրանց ներմուծման և արտահանման դեպքերը: Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ոսկու ներմուծման արգելքը սահմանել Է հուլիսի 21-ին: