Թուրքական «Բեշիքթաշը» Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում հյուրընկալվել էր «Սլովանին»:
«Սլովան»-ը 2-4 հաշվով հաղթել էր թուրքական ակումբին: «Բեշիքթաշի» կազմում անթույլատրելի վրիպում է թույլ տվել թիմի դարպասապահ Լորիս Կարիուսը:
Կարիուսը դրվագներից մեկում անհաջող է դուրս եկել դարպասից ու բացի գնդակին հարվածել չկարողանալուց, նաև գետնին գցել թիմակցին:
Արդյունքում «Սլավիայի» ֆուտբոլիստը հայտնվել է դատարկ դարպասի առջև ու բացել հանդիպման հաշիվը:
Հիշեցնենք, որ Լորիս Կարիուսը հանդես է գալիս «Բեշիքթաշի» կազմում 2018 թվականից: