«Լոս Անջելես Գելեքսին» «կանմահացնի» իր նախկին խաղացող Դևիդ Բեքեմին:
Ակումբի մարզադաշտի մոտ կկանգնեցվի անգլիացու արձանը: Այս մասին հաղորդում է ESPN-ն: «Գելեքսին» խոստացել է արձանի բացումը կատարել մրցաշրջանի առաջին խաղի օրը՝ մարտի 2-ին:
Սա առաջին դեպքն է ՄԼՍ-ի պատմության մեջ, երբ ակումբը ֆուտբոլիստի պատվին հուշարձան է կանգնեցնում:
Ակնկալվում է, որ Բեքհեմը ներկա կգտնվի միջոցառմանը:
Լեգենդար ֆուտբոլիստը «Լոս Անջելես Գելեքսիում» հանդես է եկել 2007-ից 2012 թվականներին: Մասնակցել է 128 հանդիպման, խփել 20 գոլ:
Հաղորդում է armsport.am-ը։
