Հասարակություն

Իրականացվել է Լոս Անջելես-Երևան հատուկ չվերթը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Facebok-ի էջում հաղորդվում է, որ իրականացվել է Լոս Անջելես- Երևան հատուկ չվերթը:

«Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 737-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին»,- ասված է գրառման մեջ:

https://www.facebook.com/zvartnots.official/posts/2843596362413705

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ