Թեյլոր Լոթները վաճառում է Լոս Անեջելսում գտնվող իր առանձնատունը

«Մթշնաղ» ֆիլմի աստղ Թեյլոր Լոթները վաճառում է Լոս Անեջելսում գտնվող իր առանձնատունը և գնորդ է գտել։ Գինը սահմանվել է 5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է TMZ-ն։

Նշվում է, որ տունը հինգ ննջասենյակ ունի, մարզասրահ, լողավազան, վեց մեքենայի համար նախատեսված ավտոտնակ և գտնվում է փոքրիկ փակ ավանում, ուր ընդամենը 11 անշարժ գույք կա։

 

Ամենաթարմ