Լոզանը տոնել է օլիմպիական կրակի ժամանումը

Ամենադիտվածներ

3000 դպրոցականներ և 400 հյուրեր հավաքվել են Պիեր դե Կուբերտեն ստադիոնում՝ նշելու հաջորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի գալուստը:

Միջոցառումը կազմակերպվել է Վո կանտոնի, Լոզանի և Լոզան-2020-ի կազմկոմիտեի համատեղ ջանքերով: Դրա ժամանակ դպրոցականները ստադիոն են բերել երկու քաղաքների դրոշները` փոխարենը ստանալով Լոզան-2020-ի կրակը, որը խորհրդանշում է պատանեկան Օլիմպիական խաղերի ոգին, ընկերության ու հարգանքի արժեքները: Լոզանում Օլիմպիական կրակի անակնկալ հայտնվելը մեծ ուրախությամբ է ընդունվել ներկաների կողմից:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Լոզան-2020-ի նախագահ Վիրժին Ֆևղի ներկայությամբ օլիմպիական դրոշը բարձրացվել է շվեյցարական և ֆրանսիական դրոշների հետ միասին` ցույց տալու համար, որ միջոցառումը տեղի է ունենալու Շվեյցարիայում և հարևան Ֆրանսիայում:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2020-ի հունվարի 9-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ