fbpx
Գիտություն

Բրեդ Փիթը Մարսի «տոմս» ունի

NASA-ն հիշեցրել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր անունը գրել սիլիկոնային չիպի վրա, որը կլինի «Մարս 2020» առաքելության տիեզերանավի վրա: Ուղղակի պետք է կայքում լրացնել ձևաթուղթը և փոստով ստանալ Մարս չվերթի համար հուշանվերային «տոմսը»:

Նման տոմս արդեն ունի Բրեդ Փիթը: Այս մասին տեղակացնում է NASA-ի պաշտոնական կայքը:

2021 թ.-ին նոր մարսագնացը, որը չիպ կունենա, վայրէջք կկատարի Կարմիր մոլորակի վրա, որտեղ կուսումնասիրի Մարսի կլիման, կհավաքի հողի նմուշներ և կփնտրի անցյալի մանրէների կյանքի հետքեր:

Սա NASA-ի առաջին նման նախաձեռնությունը չէ: InSight սարքը Մարս ուղարկելուց առաջ գործակալությունը սիլիկոնային չիպերի վրա արձանագրել է մոտ 2,4 միլիոն երկրաբնակների անուններ, որոնք կայքում լրացրել են հարցաթերթիկներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ