Որոշ լրագրողներ բողոքի ակցիա իրականացրին ԱԺ օթյակում

Հրապարակող՝

Որոշ լրագրողներ բողոքի ակցիա իրականացրին ԱԺ օթյակում

Ամենադիտվածներ

Այսօր ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ որոշ լրագրողներ բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովի օթյակում։ Ակցիան ուղղված էր Խորհրդարանի որոշման դեմ, որով որոշակիորեն սահմանափակվել են լրագրողների գործողությունները ԱԺ-ում։

Իշխանական խմբակցության ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ անդրադաձել են այդ որոշմանը։ Մանսավորապես, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրանով փորձ է արվում կարգավորել տեղաշարժը և ոչ թե զրկել ազատ գործելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ նոր սահմանափակումներով, օրինակ, լրագրողը չի կարող միջանցքում մոտենալ պատգամավորին կամ վազել նրա ետևից և հարցազրույց վերցնել կամ էլ փորձել հարցեր տալ։

 

Ամենաթարմ