fbpx
Խորհրդարան

Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի իր ելույթում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններ կատարելու հնարավորության մասին։

Նա ասաց, որ Կառավարությունը քննարկումներ է սկսել հանրային ու քաղաքական լայն շրջանակների հետ, որպեսզի որոշի նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակահարմարությունը։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխություններ կատարելու թեման կոնկրետ ձևակերպած չէ, որովհետև այն առկա է մի շարք քաղաքական ուժերի օրակարգում ու այս հարցը պետք է անցնի հանրային-քաղաքական քննարկումների փուլով, իսկ կառավարությունը չի ցանկանում կանխորոշող դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ