ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում: Պատճառը մոտեցող արևադարձային փոթորկն է: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Բարրի փոթորիկը վերջին օրերին կենտրոնացել է Մեքսկական ծոցի շրջանում: Նոր Օռլեանում սպասվում են փոթորկոտ ալիքներ և տեղատարափ անձրևներ:
Թրամփը հայտարարել է, որ դաշնային բոլոր ռեսուրսները կուղղվեն արտակարգ իրավիճակում նահանգի օգնությանը: