Սպորտ

Լուկակուն կարող է կարիերան շարունակել Իտալիայի չեմպիոնի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն, հավանական է, որ կարիերան կշարունակի Իտալիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելգիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Ինտեր»-ի հետ, սակայն հետագայում կողմերի միջև բանակցություններում տարաձայնություններ առաջացան:

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը, «Ինտեր»-ի հապաղելուց ցանկանում է օգտվել «Յուվենտուս»-ը և ամրակազմ ռմբարկուին դիտարկում է որպես հարձակման գիծն ամրապնդելու այլընտրանքային տարբերակ:

Նշենք, որ գալիք մրցաշրջանում «Յուվենտուս»-ը հարձակման սուր ծայրում ցանկանում է տեսնել միլանյան ակումբի գոլահար Մաուրո Իկարդիին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ