Ռոմելու Լուկակում մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:
Լուկակուն հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան ակումբի հետ: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7.5 մլն եվրո:
Հարձակվողը չէր ցանկանում լքել ՄՅՈւ-ն, երբ թիմի ղեկին էր Ժոզե Մոուրինյուն, սակայն Սուլշերի ժամանումից հետո ֆուտբոլիստը մտափոխվել է: Այս մասին գրում է Football Italia-ն:
Նշենք, որ ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Լուկակուն դարձել է 12 գոլի հեղինակ: