Աշխարհ

Լուկաշենկոն մտադիր է Բելառուսի Սահմանադրության մեջ կտրուկ փոփոխություններ անել

ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սահմանադրության մի քանի նորացված տարբերակ է ստացել։

Նախագահը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները հարմար չեն, քանի որ անհրաժեշտ է ավելի վճռական փոփոխություններ կատարել երկրի Հիմնական օրենքում:

«Կարծում եմ՝ մենք պետք է անենք դա: Դեռ Սահմանադրության ընդունումից առաջ մենք, ընդհանուր առմամբ, շատ բան կանենք լիազորությունները ներքև՝ շրջանային գործադիր կոմիտեների նախագահներին, մարզպետերին փոխանցելու առումով»,- հավելել է երկրի ղեկավարը:

Լուկաշենկոն նաև ընգծել է, որ 1994-ի Սահմանադրությանը վերադարձը հետընթաց է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ