Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր նիստի ժամանակ ընդգծել է Հաղթանակի 75-ամյակի առթիվ շքերթի գաղափարախոսական եւ հուզական խորը նշանակությունը։ Բելառուսի նախագահը նշել է, որ պետք է հիշել որ մարդիկ մահացել են հանուն մեզ, որքան էլ պաթոսով չի հնչում։
«Պետք է ասեմ, որ մենք չենք կարող չեղարկել շքերթը։ Պարզապես չենք կարող։ Ես երկար եմ մտածել այդ մասին։ Իհարկե, դա հուզական, խորը գաղափարախոսական իրադարձություն է։ ԵՎ մտածեք՝ ինչ կասեն քաղաքացիները․ կասեն, որ վախեցել ենք»,-հայտարարել է Լուկաշենկոն։
Ընդ որում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նախազգուշացրել է կազմակերպիչներին, որ եթե ընդունվի այդ առաջարկը, «ոչ ոք չպետք է ստիպի մասնակցել այդ միջոցառմանը»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը հավատարիմ է մնում իր տակտիկային՝ տարեցների մասին պետք է հոգ տանել։
«Մենք բոլորս տեսնում ենք, որ բոլոր այդ վարակներով նախ հիվանդանում են տարեցները՝ չնայած վարակվում են նաև երիտասարդները։ Այդ պատճառով ոչ ոքի չպետք է ստիպել մասնակցել այդ միջոցառմանը»,-ասել է նախագահը։
Նախագահը ընդգծել է, որ իր կարծիքով այդ օրը այստեղ կարող էին ներկա գտնվել բոլոր պետությունների ներկայացուցիչները։
«Ես շատ մտահոգված եմ, որ մարդիկ չեն ընդունի, եթե մենք վախի հետեւանքով թաքնվենք տներում։ ԵՎ, առհասարակ, Բելառուսն այդ պատերազմի կենդանի հուշարձանն է,-հավելել է երկրի նախագահը։
Աղբյուրը՝ Belta.by.